Ծեծված երեխաների մայրը ևս արյունահոսությամբ տեղափոխվել է Երևան

Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, թե Իջևանում պապի կողմից ծեծի են ենթարկվել 6 և 4 ամյա երեխաներ։ Նրանք արյունահոսությամբ ու վնասվածքներով տեղափոխվել էին Իջևանի ԲԿ։

Medmedia.am-ը կապ հաստատեց Իջևանի ԲԿ տնօրենի հետ, ով հայտնեց, որ երեխաները երեկ, օգոստոսի 19-ին տեղափոխվել են Երևան։

« Բայց ո՞վ է ասում, որ երեխաները ծեծի են ենթարկվել պապի կողմից։ Ի դեպ ասեմ, որ մայրը ևս նույն կարգավիճակում էր, ինչ երեխաները։ Նրանք երեքն էլ նույն վիճակում են եղել, պարզ է, որ մի բան է տանը կատարվել, որ երեքն էլ նույն վիճակում են հայտնվել, հիմա թունավորում է, թե՞ ծեծ, դա կպարզի հետաքննությունը»։

Հիշեցնենք, որ երեկ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 18-ին, ժամը 16-ի շրջանում, պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Medmedia.am-ը նաև կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով տեղեկացրեց, որ փայտով երեխաներին ծեծող տղամարդը ձերբակալվել է․

« Նախաքննությունը բոլոր մանրամասները կճշտի»,-նշել է Գաբրիելյանը։

Մենք նաև կապ հաստատեցինք «Արաբկիր» ԲԿ, որտեղից տեղեկացրին, որ երկու երեխաներն էլ տեղափոխվել են  Սուրբ Աստվածամայր ԲԿ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ