![]()
ՌԴ պաշտպանության նախարարության պատվերով՝ «Կալաշնիկով» ընկերությունը սկսել է նոր տեսակի գնդացրի մշակման աշխատանքները: Այս մասին Ռիա Նովոստիին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Տարասովը:
«РПК-16 տիպի գնդացիրների մարտական կիրառության արդյունքում ՌԴ պաշտպանության նախարարությունը մշակել է նոր տիպի գնդացրին առաջադրվող պահանջները: Այժմ մենք զբաղված ենք նոր ավելի թեթև տեսակի գնդացիրի մշակմամբ՝ պետական պատվերով»,-ասել է Դմիտրի Տարասովը:
Նրա խոսքերով առաջին օրինակը կներկայացվի «Արմիա 2020» ֆորումի ընթացքում:Ավելի վաղ ընկերության աղբյուրը Ռիա նովոստիին հայտնել էր, որ այս տարի կմեկնարկի նոր գնդացրի արտադրությունը , որի հիմքում արդեն կիրառված ու փորձարկված «РПК-16 տիպի գնդացիրն է:
![]()