![]()
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ուսուցիչներին․
«Սիրելի ուսուցիչներ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ մշակվել են Google Classroom, Microsoft Teams, Ուսումնառության ընդհանուր ձևավորում ուղեցույցները տեսադասերի ձևաչափով, որոնք հասանելի են առցանց հարթակում:
Բոլոր ուսուցիչները, իրենց ՏՀՏ և ուսումնառության ընդհանուր ձևավորման հմտությունները բարելավելու և զարգացնելու նպատակով, անարգել կարող են հետևել վերոնշյալ դասընթացներին հետևյալ հղումներով’ • Google Classroom ուղեցույց՝ https://bit.ly/344BFC1 • Microsoft Teams ուղեցույց՝ https://bit.ly/31NSPkx • Ուսումնառության ընդհանուր ձևավորում՝ https://bit.ly/2E1K1PE
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերից վերոնշյալ երեք թեմաներով նախատեսվում են ուսուցիչների վերապատրաստման վեբինար-դասընթացներ:
Այն ուսուցիչները, ովքեր կհաղթահարեն դասընթացների բոլոր պահանջները և դրանց ավարտին կլրացնեն համապատասխան թեստ, կստանան հավաստագրեր»:
![]()