Ինչպե՞ս են անցկացվելու դասընթացները. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում

Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում՝ ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ։

‼️ Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․

  • • Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անցկացվում են առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ,
  • • Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։

‼️ Ուսումնական գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է.

  • • Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով,
  • • Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ,
  • • Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝
  • ա. 20 քմ տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն.
  • բ. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.
  • գ. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։

‼️ Անձնակազմի համար մասնավորապես սահմանվել է.

  • • Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով,
  • • Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,
  • • Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք:

‼️ Մասնակիցների համար, մասնավորապես, սահմանվել է.

  • • Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
  • • Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ