Տոմսկում սրճարանը փակվել է Նավալնու թունավորման մասին լուրերից հետո

Տոմսկի օդանավակայանի տարածքում գտնվող «Վիեննական սրճարանը», որտեղ, ըստ լրատվամիջոցների, եղել է ընդդիմության առաջնորդ և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին՝ նախքան իրեն վատ զգալը, փակվել է մինչև կպարզվեն բոլոր հանգամանքները:

Այս մասին հաղորդել է սրճարանի ներկայացուցիչը:

«Այժմ իշխանության ներկայացուցիչները հետաքննում են միջադեպի բոլոր հանգամանքները: Առայժմ առանց մեկնաբանությունների: Այս պահին սրճարանը փակ է»,- ասել է նա:

Այն մասին, որ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 20-ի առավոտյան, հաղորդել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Ըստ նրա, այդ պահին նա եղել է Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում:

Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնիին տեղափոխել են տեղի հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ