Լրագրող Նարեկ Կիրակոսյանի հարցից Սերժ Սարգսյանը անհարմար դրության մեջ հայտնվեց

Հայաստանը տարածքային կորուստներ չի ունեցել, ընդհակառակը, բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանը միայն ունեցել է ձեռքբերումներ, եթե խոսքը վերաբերում է մեր անվտանգությանն ու պաշտպանությանը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Factor.am-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ընդունում այն միտքը, որ անկախ Հայաստանի ղեկավարներից ինքը միակն է, որի օրոք տարածքային կորուստներ են եղել։

«Չեմ ուզում, որպեսզի սևեռվենք այն եզակի մարդկանց կարծիքներին, որոնք այդպիսի հայտարարություններ են անում, և նրանց նպատակը դրանով իրենց վրա ուշադրություն հրավիրելն է։ Բացարձակ համաձայն չեմ Ձեր ասածի հետ»,– ասաց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ ստորև ներկայացված  տեսանյութում:

Հը՞ն… ինչա ասում է՜… էն 800 հա-ը տարածք չէ՞ր, թե՞ ռազմավարական ու մարտավարական նշանակություն չուներNarek ջան լավ հարց էր )

Posted by Taron Chakhoyan on Wednesday, 19 August 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ