![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Ավետիսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Ավետիսյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Ավետիսյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2018թ. հոկտեմբերի 16-ին:
![]()