«Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ, հերոսն ինձ համար Ադամն է, ոչ թէ ձեր՝ զինվորի տուշոնկեն գողացող ու փորը մինչև ծնկերը հասցրած գեներալները…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հերո՞ս… հերոսն ինձ համար Ադամն է։

Հերոսն ինձ համար բոլոր այն տղեքն են, որ հայրենիքի համար ոչինչ չեն խնայում՝ այդ թվում նաև իրենց կյանքը:

Հերոսն ինձ համար էն տղեքն էին, որ Ապրիլյանին ամեն սանտիմետրի համար կռիվ էին տալիս, որովհետև գիտակցում էին, որ դա զուտ հող չէ, զուտ անմշակ հող չէ, զուտ ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունեցող հող չէ… ՀԱՅՐԵՆԻՔ է:

Հերոսն ինձ համար խրամատում կռիվ տվող տղեքն էին, ոչ թե ձեր՝ զինվորի տուշոնկեն գողացող ու փորը մինչև ծնկերը հասցրած գեներալները:

Մինչդեռ խրամատում 80-ականների զենքի փամփուշտները կրակած էս տղեքը արդեն բահով էին կռիվ տալիս թշնամու դեմ՝ սահմանը պահելով , դուք Երևանում ձեր Բենթլիներն էինք ճռցնում, ու 90-ականների սիրուհիների հետ ռեստորաններում քեֆ էիք անում…

Քանի դեռ էս տղեքը իրենց արյան գնով սահման էին պահում, դուք քթներդ քաշած կյանքն էիք վայելում…

Քանի դեռ հերոս տղեքը 80-ականների զենքով ամեն մի մետրի համար կռիվ էին տալիս սահմանին, դուք վայելում էիք էդ զինվորի ձեռքից գողացված զենքի փողով դիզած ձեր միլիոնները ….

Քանի դեռ էս տղեքը իրենց ձեռքում մնացած վերջին նռնակի ականն էին քաշում, որ սեփական կյանքի գնով թշնամու դեմն առնեն, դուք մտածում էիք ձեր ջանդակները ցողունային բջիջներով հարստացնելու մասին։

Քանի դեռ զինվորը խրամատում կռիվ էր տալիս՝ հույս ունենալով, որ օգնության կհասնեք, դուք ձեր էլիտար սիրուհիների նստատեղը լայնացնելու մասին էիք մտածում… Պանամայի օֆշորների հաշվեհամարների վրա եղածը շատացնելու մասին էիք մտածում… միլիոնանոց վիլլաների զաբոռները առաջ տալու մասին էիք մտածում… ու ՍԱԼՅՈՒՏ էիք խփում…

Հենց դա էր պատճառը, որ 800հա-ը ձեզ համար ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեցող հողեր էին, անմշակ ու չոլի վերածված՝ ամայի հողեր էին, իսկ մեզ համար՝ սահմանին ընկած մեր հերոսների արյունով ոռոգված հողեր էին…

Այսօր Ադամի ծննդյան տարեդարձն է։
Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ ու հավերժ փառք քեզ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ