Շվեյցարիայում շոկոլադե անձրև է տեղացել

Շվեյցարական Օլտեն քաղաքի արտադրական թաղամասի բնակիչները մի քանի օր է սոցցանցերում հայտնում են, որ երկնքից շոկոլադե փոշի է թափվում:

Որպես ապացույց բնակիչները սոցցանցերում տեղադրել են շագանակագույն փոշով պատված ավտոմեքենաների լուսանկարներ: Ավելի ուշ քաղաքային իշխանությունները բացահայտել են «շոկոլադե անձրևի» մեղավորներին: Օլտեն քաղաքում է գտնվում Lindt Spruengli. շոկոլադի վերամշակման ընկերությունը:

Պարզվել է, որ գործարանի կակաոյի վերամշակման արտադրամասում օդափոխության համակարգն անսարք է, ինչի հետևանքում կակաոյի փոշին տարածվել է հարակից թաղամասերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ