![]()
Օգոստոս ամսին Վանա լճում նկատվել է ճայերի աննախադեպ զանգվածային անկում։ Այս անկումը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ մարդիկ մտածում են՝ այն կապված է համաճարակի կամ աղտոտվածության հետ։ Այս մասին հայտնում է Еrmenihaber-ը։
Խնդրին անդրադարձել է թուրք գիտնականներից պրոֆեսոր Լոքման Ասլանը։ Վեջինս ասել է․ « Ճայերի անկումը նորմալ երևույթ է, բայց նորմալ չէ սատկած կենդանիներին չհավաքելն ու մաքրման աշխատանքներ չկատարելը, որն էլ խուճապ է առաջացնում մարդկանց մոտ, և նրանք այդ ամենը կապում են համաճարակային իրավիճակի ու այլ պատճառների հետ»,-ասել է Լոքման Ասլանը։
Վանա լճի տարածքում շուրջ 223 թռչնատեսակ կա, իսկ ամբողջ Թուրքիայում 475։ Այսինքն՝ երկրի թռչնատեսակների կեսը Վանա լճի տարածքում է։ Այդ թռչնատեսակներից է նաև Վանի ճայը, որը ապրում է միայն Վանա լճի տարածքում։ Պրոֆեսոր Լոքման Ասլանը ճայերի անկումը բացատրել է տառեխ ձկան ձվադրման սեզոնի հետ կապված ճայերի համար որպես կեր նրանց անհասանելի դառնալու հանգամանքով։ Ըստ թուրք գիտնականի՝ ճայերը սովի են մատնվում, որից սթրես է առաջանում նրանց մոտ և գրանցվում է ճայերի զանգվածային անկում։
![]()