Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ  օգոստոսի 19-ի «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստում գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ։

Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։

Պարեկապահակային գնդի գրավման գործով դատաքննությունը մոտ է ավարտին: Դատական վիճաբանության փուլում այսօր խոսել է գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին:

Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ճառերին պատրաստվելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է հիվանդանոցից ստացված տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը առողջսկսն խնդիրներ ունի և բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում:

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 30 ին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազները հանդես էին եկել մեղադրական ճառով։ Մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանի, էդվարդ Գրիգորյանի համար պատիժ սահմանել ազատազրկում ՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանի համար՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանի համար՝ 9 տարի, Մխիթար Ավետիսյանի՝ համար 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանի համար՝ 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանի համար 9 տարի, Արմեն Բիլյանի համար 21 տարի ժամկետով: Սմբատ Բասեղյանի համար մեղադրող կողմը միջնորդեց ցմահ ազատազրկում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ