![]()
Ինձ ինքնաթիռում եմ զեկուցել ապրիլյան ռազմական գործողությունների սկսման մասին: Այսօր լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ինչու հրամաններ չեն տվել: Եվ այս հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը մանրամասնեց, թե ինչպես, երբ եւ որ պայմաններում է իմացել պատերազմական գործողությունները սկսելու մասին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ որևէ կերպ չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան և տավուշյան իրադարձությունները:
«Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին, սա պետք է գնահատել և շնորհավորել, բայց նույնը պետք է լիներ նաև Նախիջևանում արվող գործողությունների ժամանակ: Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում և ես, հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե որ սխրագործության համար են 71 հոգին պարգևատրվել մարտական խաչ շքանշաններով, դա շատ կարևոր հանգամանք է:
Մի բան է լայնածավալ ռազմական գործողությունները, որ մղվում էին 200 կմ-ից ավելին հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի մետր հատվածում, սրանք բոլորովին տարբեր բաներ են, բայց նորից եմ կրկնում, ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր զինված ուժերը իրենց ցուցաբերեցին լավագույնս: Գոնե հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ մեր զինված ուժերը մարտունակ չեն»,-նշեց Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
![]()