Սերժ Սարգսյանի ասուլիսի վայրի մուտքի մոտ մետաղաորսիչ սարքեր են տեղադրվել

2018-ի հրաժարականից հետո առաջին անգամ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, թեման 2016-ի ապրիլյան պատերազմն է։ Նկատենք, սա ոչ միայն 2 տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսն է, այլև թերևս նրա ամենամեծ ասուլիսը` հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն են ունենալու Ազգային ժողովում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները՝ առանց խտրականության։

Նշենք, որ Ազգային ժողովում հավատարմագրված է 98 լրատվամիջոց, այսինքն` շուրջ 100 լրագրող Սարգսյանին հարց տալու հնարավորություն կունենա։ Հիշեցնենք` դեռևս այս տարվա ապրիլի 16-ին խորհրդարանական քննիչ հանձնաժողով հրավիրված Սերժ Սարգսյանը լրագրողներին խոստացել էր՝ երբ ավարտվի արտակարգ դրությունը, ասուլիս կհրավիրի և կպատասխանի ապրիլյան պատերազմին վերաբերող ցանկացած հարցի։

Քիչ անց Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը։Ասուլիսին ներկա են Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները։ Սերժ Սարգսյանն անդրադառնալու է 2016թ. Ապրիլյան պատերազմի մասին հարցերին։

Տարածքում անվտանգության աշխատակիցները խիստ հսկողություն են իրականացնում։ Մուտքի մոտ աչքի են ընկնում մետաղաորսիչ սարքերը։ Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանը ումից է զգուշանում, երբ տարածքում միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներ են և իր կուսակիցները։

1inTV I ՈՒՂԻՂ I ПРЯМАЯ ТРАНСЛЯЦИЯ I LIVE FROM ARMENIA I 19 ՕԳՈՍՏՈՍԻ, 2020🔴https://youtu.be/-N7HuB-x4wM

Posted by 1in.am on Wednesday, 19 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ