Երկու հիասքանչ տիեզերական երևույթ են գրանցել NASA-ի գիտնակաները

Արևածագից առաջ մարտի 16- ին Երկիր մոլորակի վրա երկու արտասովոր տիեզերական իրադարձություն են նկատել NASA -ի գիտնականները՝ Հյուսիսափայլ և երկնքի լուսավորում: Այդ մասին նրանք հայտնել են միայն օգոստոսի 19-ին՝ Instagram-ում իրենց  Ինստագրամի պաշտոնական էջում:  Աստղագնացները այդ զարմանալի երևույթները նկատել են  Հարավային Ալյասկայի  վրայով  տիեզերական  կայանով թռչելու ժամանակ:

Լուսանկարում կանաչ-կարմիր Հյուսիսափայլի փնջերը միաձուլվել են  վարդագույն-դեղնավուն  երկնային լուսավորության հետ: Ծագող արևն էլ մուգ կապույտ երանգ է  ավելացրել հորիզոնի գծին: Իսկ ներքերում երևում են Բրիտանական Կոլումբիայի ու Ալբերտայի լույսերը:

«Հյուիսափայլն ու երկնային փայլը տարբեր տիեզերական երևույթներ են: Մթնոլորտի լուսավորումը լույսի փունջ է, որն առաջանում է մթնոլորտի վերջին շերտերում թթվածնի  հետ ազոտի և այլ նյութերի  քիմիական ազդեցությունից: Իսկ Հյուիսասափայլն առաջանում  է արևային էներգիայի և երկրի մագնիսական դաշտի շփումից»,- պարզաբանել են  NASA-ի  գիտնակաները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ