Երևանում քաղաքացին բենզին է լցրել և փորձել հրկիզել բնшկшրшնը

Օգոստոսի 7-ին` ժամը 21։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները քաղաքացուն (Մհեր Մ․, ծնված 1964 թ․) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել անվտանգ տարածք․ բնակարանում կատարել են լվացման աշխատանքներ։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ