Ռուս բժիշկը հայտնել է՝ ինչպես թեթևացնել կորոնավիրուսով հիվանդի վիճակը

Կորոնավիրուսով հիվանդների վիճակն այժմ կարող են թեթևացնել միայն հակամարմինները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Գամալեի անվան Ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նա հերքել է տեղեկությունները, որ մի շարք մթերքներ կարող են թեթևացնել հիվանդի վիճակը։ Նրա խոսքերով՝ հիվանդի վիճակը հնարավոր է թեթևացնել միայն հակամարմինների միջոցով՝ խտացված դեղամիջոցի տեսքով։

Նրա խոսքերով՝ պատվաստանյութը կանխարգելիչ միջոց է, իսկ հակամարմինները՝ թերապևտիկ։

«Եթե մարդն արդեն հիվանդ է, հունական ընկույց ուտելու փոխարեն լավ կլինի, ամեն դեպքում, պատրաստի հակամարմիններ ընդունել»,- նշել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ