«Մենք կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը»․ Արսեն Թորոսյան

Երբ Հայաստանում կորոնավիրուսային վարակման թվերը մեծանում էին, իշխանությունները խստացնում էին հակահամաճարակային կանոնները։ Դա այն ժամանակ էր, երբ երկու հարյուր և ավելի վարակման դեպքեր էին գրանցվում մեկ օրում։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նրա՝ քանի դեռ հիմա նույն քանակի վարակման դեպքեր են արձանագրվում, նշանակում է, որ նորից պետք է ուժեղացնել կանոնների պահպանումը։

Թորոսյանն այնուամենայնիվ հիշեցրեց, որ հիմա 2-3 հարյուր դեպք է արձանագրվում օրական, ինչը շատ ավելի լավ ցուցանիշ է, քան երբ օրական մինչև 7 հարյուր և ավելի դեպքեր էին արձանագրվում։

Նա նշեց, որ պետք է դեպքերի քանակն այնքան նվազեցնել, որ կորոնավիրուսի տարածումը արդեն հանրայնորեն վտանգավոր չլինի։ Չնայած դրան՝ որքան էլ քիչ լինեն վարակումները, ըստ Թորոսյանի, իրենք շարունակելու են թեստավորումների միջոցով հայտնաբերել վարակակիրներին, որ կորոնավիրուսը նորից չտարածվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ