Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր , ունենք մահվան բարձր ցուցանիշ…

Հուլիսի 31-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1920 թեստավորում, որից 1629-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 228

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ