Աշխարհում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 17 միլիոնը (17 106 007): Վերջին 1 օրում գրանցվել է վարակման ռեկորդային ցուցանիշ՝ 292 527 դեպք։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։

Մեկ օրում մահացել է 6812 պացիենտ՝ մինչ օրս վարակի զոհերի թիվը հասցնելով 668 910-ի։

Վարակման առավել շատ դեպքեր են գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 9 152 173 և Եվրոպայում՝ 3 333 300։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ