![]()
Անհետացած երեք տարեկան տղա երեխային մահացած են գտել Ղրիմում։ Այս մասին, հուլիսի 26-ին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Ինչպես լրագրողներին պատմել են քննիչները, երեխայի մարմինը հայտնաբերել են թափոնների համար նախատեսված փոսում, նրա վրա բռնի մահվան տեսանելի նշաններ չեն եղել:
«Մոտ ժամանակներս կնշանակվեն փորձաքննություններ՝ երեխայի մահվան հանգամանքները եւ ճշգրիտ պատճառը պարզելու համար», — նշել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ղրիմի վարչությունում:
Հուլիսի 24-ին Սիմֆերոպոլի շրջանի Ստրոգանովկա գյուղում անհետացել է Մուսա անունով 3-ամյա տղան: Երեկոյան երեխան գնացել է քրոջ հետ զբոսնելու, բայց ինչ-որ պահի աղջիկը կորցրել է եղբորը տեսադաշտից։
Անհետացած երեխային երկու օր փնտրել է գրեթե երկու հազար մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, փրկարարներ, «Լիզա Ալերտ» որոնողական շարժման կամավորներ եւ տեղի կամավորներ:
![]()