Վարչապետը պարգևատրումների մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ