Ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի վերադարձնել․ Սպառողների իրավունքների մասին

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում և պարտադրել, որ վաճառողները սպառողներին տեսանելի վայրում փակցնեն տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ:

Կառավարությունը պետք է հաստատի նաև այն ոչ պարենային ապրանքների ցանկը, որոնք ենթակա են վերադարձման: Վաճառողի կողմից ապրանքը հետ չվերցնելը կդիտարկվի վարչական իրավախախտում և կպատժվի օրենքով»:

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ