![]()
Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակայքում:
Ուժեղ քամին տապալել է հաստաբուն ծառը, որն ընկել է ավտոմեքենայի վրա: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։ Այսօր 18։00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով»։
![]()