Ադրբեջանցի սահմանապահներն ՈՒԱԶ-ով վթարի են ենթարկվել

Ադրբեջանի Ղուբայի շրջանում՝  «Խուդաթ» ծառայության սահմանապահ զորամասի մոտ այսօր առավոտյան վթարի է ենթարկվել ՈՒԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքենա:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ լրատվամիջոցները հայտնում են, որ վթարի հետեւանքով մահացել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոև Շահին Իբրահիմ օղլուն, այլ զինծառայողներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ