Բերքաբերում ապրող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` հայտնելով, որ Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով:

«Սահմանապահ Բերքաբեր. հեռավորությունը հակառակորդի դիրքերից` ընդամենը 500 մետր: Զորակցությունս սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին:

Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը և բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին:

Հ.Գ. Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով»,- գրել է նա:

Սահմանապահ Բերքաբեր Հեռավորությունը հակառակորդի դիրքերից` ընդամենը 500 մետրԶորակցությունս սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին:Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը և բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին:Հ.Գ. Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Tuesday, July 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ