Մարտակերտում շինարարության ժամանակ դամբարան է բացահայտվել

Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հնագիտությունը համավարակի պայմաններում:
Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում:

Արցախ-Ուտիքյան ատափաստանի Տիգրանակերտին հարող տարածքները խիստ առատ են վաղքրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Հատկապես նշելի են սարկոֆագային և սալարկղային թաղումները: Այսօր՝ հուլսիի 11-ին Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատը (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) պեղեց շինարարության ժամանակ Մարտակերտի Րաֆֆու փողոցում բացված սալարկղային դամբարանը:

Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը:

Հատուկ շնորհակակլություն պատմական միջավայրի պահպանության Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանին և քաղաքաին իշխանություններին՝ աջակցության համար:

Հնագիտությունը համավարակի պայմաններում:Վաղքրիստոնեական սալարկղային նորահայտ թաղում Մարտակերտում:Արցախ-Ուտիքյան…

Posted by Hamlet Petrosyan on Saturday, 11 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ