![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստեր թվարկելիս նշեց, որ Հայաստանում վարկերի և ավանդների դոլարիզացիան նվազել է, ինչը նշանակում է, որ մարդիկ ավանդ դնելիս և վարկ վերցնելիս դա անում են դրամով՝ ավելի շատ վստահելով հայկական արժույթին։
Նա նշեց, որ ինքն էլ է նման կերպ վարվել։ Մասնավորապես ասաց, որ վերջերս վաճառել է իրեն պատկանող մեքենան ու ստացած գումարն ավանդ է դրել հայկական դրամով։ Նա ասաց, որ հայկական դրամին պետք է նման կերպ վերաբերվել։
Հավելենք, որ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսը:
Փաշինյանը 8–րդ անգամ է մեծ ասուլիս տալիս, առաջին անգամ առցանց՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։
Վարչապետը նախ ներկայացնում է ավանդական 100 փաստը՝ նոր Հայաստանի մասին, ապա՝ պատասխանում լրագրողների հարցերին։
Լրատվամիջոցները վարչապետին նախապես 69 հարց են ուղղել։
![]()