Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում կապալառու կազմակերպությունն ակտիվորեն իրականացնում է անհրաժեշտ ռեսուրսների և մասնագիտացված տեխնիկայի մոբիլիզացում՝ թունելի փորման աշխատանքների մեկնարկին ընդառաջ։

Այս փուլում Քաջարանի հատվածում կատարվում են շինարարական բազայի նախապատրաստման աշխատանքներ։ Զուգահեռաբար Հայաստան է ներկրվում ստորգետնյա հորատման և թունելաշինության համար նախատեսված մասնագիտացված տեխնիկան։ Տեխնիկական միջոցների առաջին խմբաքանակն արդեն ժամանել է Հայաստան։

Նշված քայլերը վկայում են ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային այս ծրագրի գործնական փուլի առաջընթացի մասին։

Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է 7,2կմ ընդհանուր երկարությամբ Քաջարանի թունելի, ինչպես նաև մոտ 4կմ ընդհանուր երկարությամբ հարակից ճանապարհների կառուցում:

Թունելը նախագծվել է միջազգային չափանիշներին համապատասխան։ Այն ապահովված կլինի լուսավորության‚ օդափոխության‚ հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Քաջարանի թունելի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի շուրջ 14կմ-ով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ