![]()
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորների հեռախոսազանգերը ֆիքսելու օրենքի նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը։
Նրա խոսքերով՝ այն երկրներում, որտեղ տեղորոշման և մեկուսացման գործիքները, տեխնոլոգիաները չեն օգտագործվել, փորձը լավը չէ։
«Եթե դուք ստանաք զանգ ԱԻՆ-ի աշխատակցից պարետատան անունից և լսեք հետևյալ նախադասությունը՝ «Ամենայն հավանականության Դուք այսինչ օրը, այսինչ ժամին միգուցե շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է, և Դուք ռիսկի գոտում եք։ Դրանից հետո պետք է խնդրեմ, որ գնաք այն վայրը, որտեղ պետք է ինքնամեկուսանաք»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()