![]()
Երկրում մի համաճարակ է, որ ոչ մի խոշոր պետություն չի կարողացել դրա բուժման ձեւը գտնել. ընդամենը պետք է հետեւողական քայլեր արվի, որպեսզի մենք կարոզանանք խուսափել դրանից։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Այնքան էլ ուշքս չի գնում մեր առողջապահության նախարարի համար, բայց մեր առողջապահության նախարարության աշխատակիցները անում են ամեն ինչ»,-ասաց նա:
Միքայելյանի խոսքով այս օրենքի նախագիծը կօգներ նաեւ, որպեսզի սուտ ինֆորմացիան չտարածվի մասնավորապես նշելով կեղծ ահազանգերը կապված ռումբի տեղադրամն հետ․
«Իմ ուշքն էլ չի գնում այս օրենքի նախագծի համար, բնական է նախագծում թերացումներ կան, բայց եկեք Հռոմի պապ չդառնանք, ավելի կաթոլիկ չենք, բայց ամեն մեկիս արած հետեւողական քայլը կօգնի ազգաբնակչությանը»:
![]()