![]()
«Մասիս բժշկական կենտրոնում» աշխատող բուժաշխատողների երեխաները հետաքրքիր ձևով մարդկանց հորդորել են տանը մնալ, բուժաշխատողների երեխաների լուսանկարներն են հայտնվել` պաստառներով։
«Մնացեք տանը, որ պապաս գա տուն», «Ես կարոտել եմ պապայիս, մնացեք տանը, որ ինքը գա տուն», «Մնացեք տանը, որ մամաս շուտ տուն գա» պաստառներով երեխաները հորդորում են մնալ տանն ու պահել արտակարգ դրության ռեժիմը։«Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,–գրված է երեխաների լուսանկարներին կից։
📢📢📢 Մեր բժիշկների երեխանիրի կոչը,բոլոր բուժաշխատողների երեխաների անունից:❤Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է:❤#ՄՆԱ_ՏԱՆԸ_ՕԳՆԻՐ_ԲժԻՇԿՆԵՐԻՆ
Posted by Մասիս բժշկական կենտրոն / Masis medical center on Sunday, March 29, 2020
![]()