92 հոգի մեքենաներից դուրս է հրավիրվել որպես երրորդ անձ

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ արտակարգ դրությամբ պայմանավորված առաջացած բոլոր հարցերին ու խնդիրներին:

Հայկ Մհրյանի խոսքով՝ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երեկվանից ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացման համար: Նա տեղեկացրեց՝ 92 հոգի մեքենաներից, որպես երրորդ անձ, դուրս է հրավիրվել, երկու ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոցներ են կիրառվել:

«Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին, որ պահպանեն պարետի ցուցումները, և խնդրում ենք քաղաքացիներին, որ Պարետի ցուցումներին համապատասխան՝ կատարեն պահանջները»,- նշեց ոստիկանության պետի տեղակալը:

92 հոգու դուրս ենք հրավիրել մեքենաներից՝ որպես երրորդ անձ. փոխոստիկանապետ

92 հոգու դուրս ենք հրավիրել մեքենաներից՝ որպես երրորդ անձ. փոխոստիկանապետՈստիկանությունը ժամը 16.00-ից հետո օրենքով սահմանված խիստ միջոցներ է կիրառելու արտակարգ դրության ռեժիմը խախտողների նկատմամբ:

Posted by Լուրեր on Wednesday, March 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ