Ինքնաբուժության դեպքում օգտագործել պարացետամոլ, և ո՚չ իբուպրոֆեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կորոնավիրուսից ինքնաբուժության դեպքում օգտագործել ոչ թե իբուպրոֆեն, այլ՝ պարացետամոլ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ մամուլի քարտուղար Քրիստիան Լինդմայերը:

«Նոր ապացույցներ չեն հրապարակվել, որ իբուպրոֆենը բարձրացնում է կորոնավիրուսից մահվան ռիսկայնությունը: Հետազոտությունները բավարար չեն, փորձագետները դեռևս ուսումնասիրում են փաստերը: Առայժմ մենք խորհուրդ ենք տալիս ինքնաբուժության ժամանակ օգտագործել պարացետամոլ, և ո՛չ իբուպրոֆեն»:

ԱՀԿ-ի հավաստմամբ՝ եթե իբուպրոֆենը նշանակել է բժիշկը, և ցուցված է բժշկական ցուցանիշներով, ապա այն կարելի է ընդունել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ