Բժիշկներին հաջողվել է կայունացնել Արոնյանի տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր

Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր:

Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ