![]()
Անգլիական Բոլթոն քաղաքի բնակչուհին զրկվել է ականջից՝ արեւայրուքների նկատմամբ հակվածության պատճառով: Այս մասին հայտնում է Unilad պարբերականը։
Անտեա Սմիթը (Anthea Smith) 14 տարեկանից պարբերաբար այցելում էր սոլյարի։ Նա նշել ո, որ շատ է սիրում աևային լոգանք ընդունել։
44 տարեկանում արևայրուքի սիրահարի մոտ մելանոմա են հայտնաբերել, որը խոցել է նրա ձախ ականջը։ Դրանից հետո նա վերապրել է երկու վիրահատություններ, որոնց ընթացքում հեռացրել են Սմիթի ականջը, ներքին ականջը, մոտակա ավշային հանգույցները, թքագեղձերը եւ քունքային ոսկրերը։
Սմիթը կենդանի է մնացել, սակայն դադարել է լսել ձախ ականջը և դժվարություններ է ունենում նախասրբուլյար սարքի աշխատանքի խախտման հետ կապված։ Բացի այդ, կա վտանգ, որ քաղցկեղը կվերադառնա:
![]()