«Պապային տանում են բերդ». համացանցի հերթական վիդեոբոցը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները` առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ։

Այս մասին այսօր, դատական նիստի ավարտին, լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Ըստ դատարանի` պետք է կալանավորվի»,– պատասխանելով լրագրողների` Քոչարյանին կալանավորելու հնարավորության մասին հարցին, ասաց Ալումյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը նիստին չէր ներկայացել։ Նիստին մասնակցող դատախազ Վահագն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կայացված դատավճիռը քաղաքական որոշման հետևանք է, ասաց, որ ոչ քաղաքական, ոչ էլ որևէ այլ ճնշում դատարանի նկատմամբ չի եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ