Բժշկի անփութության պատճառով նորածին երեխան հաշմանդամ է դարձել

ՌԴ Կրասնոկամենսկում դատարանը մեղավոր է ճանաչել №4 հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին՝ նորածնի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարին: Բժիշկը լուրջ սխալ է գործել տեղի բնակչուհուն բուժօգնություն ցուցաբերելիս, հայտնում է РЕН ТВ-ին:

Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով, այնինչ անհրաժեշտ է եղել կեսարյան հատում կատարել:

Արդյունքում՝ երեխայի առողջությանը ծանր վնաս է հասցվել, և նա հաշմանդամ է դարձել:

Բժիշկը չի ընդունել իր մեղքը: Նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման և բացի դա, նա երկու տարվա ընթացքում չի կարողանա աշխատել իր մասնագիտությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ