«Էդ դիմադրությունը ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ…». վարչապետ Փաշինյան

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ», — այսօր կառավարության նիստին այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ուրիշ տարբերակ չկա։

«Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի ա ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք ա ժամանակ առ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա, էն օրը ասեցի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին․ որ ուրիշ պատճառ չլինի, էս պատճառը միշտ էլ կա», — շեշտեց վարչապետը՝ շարունակելով․ — «Փորձաքննությունը, էն մեկը, էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մեկը չփախավ, էն մեկը ուզում ա փախնի»։

«Ի հեճուկս, և սա ճշմարտություն է: Եվ եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն ա տվել և մեր քաղաքական ուժին ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրում այսօր բուռն ու երկարատև քննարկման արժանացավ Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը։

Կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ընդդիմախոսը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր, ով առաջարկեց ռազմավարության ընդունումն առկախել այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չէ հարկային համակարգի բարեփոխումների ծրագիրը, որպեսզի հետագայում այդ երկու ռազմավարությունները ներդաշնակ լինեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ