![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրությունը և 2020 թվականի անելիքները։
Հիշեցննք, որ ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
2018 թ. մայիսի համեմատ 2019 թ. նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ:
Ինչպես տեսնում եք, նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին: Կասկած չունեմ, որ այս սեգմենտի աշխատատեղերի մի զգալի հատվածը վերաբերում է IT ոլորտին:
Հ.Գ. Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նոր ի հայտ եկող աշխատատեղերը ունեն որոշակի սեզոնային գործոն: Օրինակ՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ դրանք մոտ 3 հազարով անկում էին ապրել:
Բայց սա չի ազդում ընդհանուր դինամիկայի վրա, որը մենք հաշվարկում ենք 2018 թ. մայիսից, այսինքն՝ հեղափոխության հաղթանակից: Հայաստանում, ինչպես տեսնում եք, ահռելի թվով նոր աշխատատեղեր են ի հայտ եկել, և այս գործընթացը շարունակվելու է;
ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության եւ 2020 թվականի մեր անելիքների մասին:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, December 10, 2019
![]()