![]()
Մանվել Գրիգորյանի վիճակը վատացել է, երբ պաշտպանը ասել է՝ Բոյկոտում ենք։ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց։
Պաշտպանական կողմի խոսքով՝ խախտվում է մրցակցային սկզբունքը և դատավորը կողմնակալ մոտեցում ունի այս գործով:
Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ և նշեց, որ եթե գործից մաս է անջատվում, դա դեռ չի նշանակում, թե մրցակցային սկզբունքի խախտում է տեղի ունեցել։
Դատախազը նաև անդրադարձավ նախորդ դատական նիստին և նշեց, որ նախորդ նիստին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ պաշտպաններից մեկը ասել է` բոյկոտում ենք։
Դատախազի նման հայտարարությունից հետո կողմերի միջև վիճաբանություն սկսվեց։
Աղբյուր՝ hraparak.am
![]()