![]()
Կայացավ AAD.AM 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը:
Մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, հերոսի մայրեր, մարզիկներ եւ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչներ արժանացան պարգեւների՝ համապատասխան անվանակարգերում:
Այդ թվում՝ հայ երգարվեստում ներդրած ավանդի համար՝ մրցանակի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ՊՆ Սպարապետ Վազգեն Սարգսյան մեդալակիր, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Ընդունելով մրցանակը՝ Շ. Պետրոսյանն ասաց. «Շնորհակալ եմ այս մրցանակի համար եւ պատիվ ունեմ իմ երգարվեստով եւ իմ բոլոր հնարավորություներով ծառայել հայրենիքիս»:
![]()