![]()
Երաժշտություն, արվեստի և մշակութային գործունեության ձև, որի արտահայտչամիջոցը հնչյունն է՝ արտահայտված կոնկրետ ժամանակի մեջ:Երաժշտության ընդհանուր սահմանումները ներառում են ընդհանուր տարրեր,ինչպիսիք են ուժգնությունը և տեմբրի ձայնային որակները և կառուցվածքը:
Երաժշտության տարբեր ոճերն ու ձևերը կարող են ընդգծել,անտեսել կամ քողարկել այդ տարրերի մի մասը: Երաժշտությունը կատարվում է մեծ թվով գործիքներով և վոկալ տեխնիկաներով՝ երգեցողությունից մինչև ռեփ:
Գոյություն ունեն մենակատար-գործիքային պիեսներ,մենակատար վոկալ գործեր և պիեսներ,որոնք ներառում են երգեցողությունն ու երաժշտական գործիքները: Երաժշտություն բառը ծագում է հունարեն μουσικήբառից (mousike;«մուսաների արվեստը»):
![]()