![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ այցի առաջին կանգառը Սիս գյուղում էր: Հենց այս գյուղի փոքրիկներին էր վարչապետը խոստացել բարեկարգել ճանապարհները, այժմ Փաշինյանը խոստման հետքերով այցելել էր Սիս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքներին: Այցի ժամանակ վարչապետին մոտեցավ փոքրիկներից մեկն ու ասաց.
«Ձեզ համար ոտանավոր եմ պատրաստել»:
Փոքրիկը վարչապետին ձոնեց հետևյալ տողերը.
«Դուք՝ մեծարգո մեր ղեկավար, ընտրվեցիք հենց մեզ համար, չանտեսեցիք մեր խնդրանքը, կատարեցիք մեր բաղձանքը»:
Վարչապետը կատակով արձագանքեց, թե ղեկավարներին այդքան պետք չէ գովել: Ավելի ուշ նա փոքրիկին խորհուրդ տվեց.
«Ոտանավոր գրելիս սիրո մասին գրեք, բնության մասին գրեք, ղեկավարի մասին մի՛ գրեք»:
Մանրամասները` տեսանյութում:
![]()