![]()
Վերլուծաբանները գնահատել են, թե որ ֆիլմերը 2020թ.-ին «Օսկար» մրցանակի արժանանալու ավելի շատ շանսեր ունեն։ Ցանկը հրապարակվել է Gold Derby կայքում, որը ներկայացնում է առաջատար պարբերականների փորձագետների կանխատեսումները։
![]()
Հաղթանակի գլխավոր հավակնորդը Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմն է, որի սցենարիստը Սթիվեն Զաիլյանն է։ Երկրորդ տեղում Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենն է, երրորդում՝ Նոա Բաումբախի «Ամուսնական պատմությունը»։
Սկորեզեի անունը նշվում է նաեւ որպես գլխավոր հավակնորդ ռեժիսորների շարքում։ Նրան հաջորդում է Տարանտինոն։ Եռյակն ամփոփում է Պոն Ջունը, որը նկարահանել է «Մակաբույծները»։
![]()
Ըստ վերլուծաբանների՝ դերասանուհիների շրջանում ավելի շատ շանսեր ունեն Ռենե Զելվեգերը, Սքարլեթ Յոհանսոնը եւ Շարլիզ Թերոնը։ Դերասանների շարքում նշվում են Խոակին Ֆենիքսի, Ադամ Դրայվերի եւ Ռոբերտ դե Նիրոյի անունները։
![]()