![]()
Մեքսիկայի Տիխուանե քաղաքում հայտնաբերվել է ֆիթնես-մոդել Ալոնդրա Վիլյասենոյի դին տանը՝ երկու պարկ թմրանյութի հետ միասին:
Նշվում է, որ 23-ամյա մոդելի սպանությունը տեղի էր ունցել դին հայտնաբերելուց օրեր առաջ:
Նրա մարմնի վրա եղել են սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր, իսկ գլխին՝ հրազենային վնասվածք:
Աղջկա մարմինը հայտնաբերել է մայրը, ով մի քանի օր շարունակ փորձել է կապ հաստատել դստեր հետ, բայց նրա զանգերն անպատասխան են մնացել: Անհանգստացած ծնողները եկել են աղջկա տուն և հայտնաբերել նրա դին:
![]()
Ականատեսները հայտնում են, որ տեսել են սպանության օրը տանից փախչող մի տղամարդու, ով նստել է կարմիր գույնի մեքենան և հեռացել:
![]()
Հետաքննությունը դեռ շարունակվում է: Իրավապահ մարմինները դեռ չեն պարզել հանցագործի ինքնությունը:
![]()
![]()