Հեղափոխությունից հետո կտրուկ քայլերը ուշացան, թավիշը շատ է, վտանգ եմ տեսնում…

Ինչպիսի՞ն է Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական մթնոլորտը և  մեր հասարակույան հոգեբանական վիճակը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, այս հարցին ի պատասխան, վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանը նշեց. «Մռայլ, գորշ, տխուր և անապագա, որովհետև մենք դեռ մնացել ենք անցյալում: Իսկերբ մարդը մնումէանցյալում նշանակումէ,որ դեռ կռիվը չի վերձացել, ինքը ներկայում չի ապրում ու ապագան անհույս է: Այն,ինչ հիմակատարվում է, ինձ մի փոքր հուսահատեցնում է»:

Հարցին, թե ատելության խոսքի դեմ ինչպես կարելի է պայքարել, Լ. Մնացականյանը նշեց, որ ինքը դեմ է ինչ-որ բանի դեմ պայքարելուն. «Ուրիշ բան է հասկանալ դրությունը և աշխատել փրկել այդ դրությունը, բայց երբ սկսումես պայքարել, ուժ-հակաուժ բախում էառաջանում, և դա արդյունք չի տալիս: Գիտեք՝ ինչ կատարվեց, Ժողովուրդը հեղափոխությունից հետո սպասում էր շատ գործնական, վճռական և կտրուկ քայլերի:

Հեղափոխությունից հետո կտրուկ քայլերը ուշացան, լուծումները փափուկ դարձան: Երբ մարդը ապսում է կտրուկ քայլերի, և իշխանության կողմից այդ կտրուկ քայլերը չեն արվում, ագրեսիան մնում է ժողովրդի մեջ:

Չի կարելի ուշեցնել և կասեցնել լուծումները և թմրած վիճակ ստեղծել: Եվ դա իհարկե ոչ թե բիրտ ուժով այլ օրենքով՝ օրենքը խախտել ես, այս պատժին է քեզ հասնում. այ սա է ուշանում, և դրա պատճառով մենք անընդհատ անցյալը ձգում ենք մեր հետևից, շատ-շատ պատժիչ մեխանիզմներ են ուշանում, ժողովուրդն արդար  որոշումների է սպասում, անհատապես չես կարող պատժել մարդկանց, համակարգային լուծում է պետք տալ, հանրությունը սպասում է դրան»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ