Տեսահոլովակի պրեմիերա. Մարթեն Յորգանց — «Քոչարի»

Ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը սովորել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում, որը կիսատ է թողել երգի պատճառով։ Իր երգերի հեղինակը ինքն է, ունի ավելի քան 30 մանկական երգեր։ Ճանաչվել է Եվրոպայում լավագույն հայ փոփ երգիչ։

Նրա երգացանկում ընդգրկված են հայկական, իտալական և ֆրանսիական երգեր։ Յորգանցի երգացանկում ընդգրկված են հայկական («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երևան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»), իտալական և ֆրանսիական երգեր։ Թողարկել է 24 ձայնասկավառակ։

1976 թվականին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում բացել է «Cappadocia» ռեստորանը: 1980 թվականին Փարիզի կենտրոնում՝ Սուրբ Գևորգ փողոցում բացել է երկրորդ ռեստորանը, որտեղ հաճախ ելույթներ է ունեցել։ Այժմ այն փակ է։ Սպիտակի երկրաշարժից հետո հանդես է եկել «100 երգ հայ երեխաների համար» նախագծով։

  • Music : Marten Yorgantz
  • Arrangement : Armen Khachatryan
  • Mix & Master : Arrstudio

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ