«Համոզեք վարչապետին մի տեղ փայ մտնի …». Նվեր Մնացականյան

«Երևի նկատեցիք, ինչ արեցին, նախկինների ազգային արժեքները փրկելու աղմուկն ու նորերի արդարացումները քաղաքական բանավեճ չդարձավ։ Կռվանները կամ կեղծ էին, կամ՝ թույլ։ Ինչն է ստիպում հորինել մի բան, որին ինքներդ չեք հավատում։ Չգողացածի հաշվին ասֆալտ են անում, ասում եք պոպուլիզմ է։

Ռուսաստանի արտգործնախարարն է ասում առանց Արցախի բնակչության որևէ համաձայնություն անհնար է, ասում եք, միևնույնն է, վերելակում տվել են հողերը։ Դա քիչ է, Արցախն ազատագրած գեներալն էլ, թշնամու դիվերսանտներին մոռացած, արդեն սպառնում է տասը հազար համասեռամոլների Հայաստան ներխուժմամբ։

Ում է պետք քաղաքական այս մանրավաճառությունը։ Չկա քաղաքական զորեղ ալիբի, սարքեք․օրինակ, համոզեք վարչապետին մի տեղ փայ մտնի։ Ասում են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում տեղ է ազատվում։ Դրանից էլ զորեղ թակարդ։

Այ դա կլինի քաղաքական լուսանցքից պրծնելու իսկական հրավառություն, այն էլ Հայաստանի մահախոսականի հնչյունների ներքո։ Թե չէ, որն է հեղափոխության ավարտը ձգձգելու իմաստը։ Չեք տեսնում, որ դա ամենաշատը ձեռնտու է հեղափոխականներին․․․». Նվեր Մնացականյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ