Իսկ որ ասում են՝ «բեսպրեդել», սրանց ցինիզմը սպանիչ է ուղղակի․․․

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Իսկ որ ասում են՝ «բեսպրեդել», սրանց ցինիզմը սպանիչ է ուղղակի: Վիկտոր Սողոմոնյանին փոխանցեք, որ «բեսպրեդելն» այն էր, որ ընդդիմությունը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու 50-60 հայտ էր ներկայացնում, բոլորն էլ մերժում էիք:

Իսկ հիմա Վազգեն Մանուկյանը՝ այդ նույն մերժողների ու «բեսպրեդելշիկների» հետ համալիրում հավաք է անում, հայհոյում իշխանություններին, սպառնում ու այդքանից հետո «բեսպրեդելից» խոսում:

Սրանց հատ-հատ հիշեցնելու ենք իրենց պաշտոնավարման տարիների «բեսպրեդելը», մարդկանց խոշտանգումները, հալածանքները, գյադայությունները, թե ոնց էին փողոցում երկու հոգանոց ակցիաների մասնակիցներին անգամ ծեծի ենթարկում: Ինչպես էին տարիներ շարունակ ամբողջ հեռուստաեթերը սեփականացրել ու «Վրեմյա» դարձրել: Հերթով, շարքով:

Իսկ որ ասում են՝ «բեսպրեդել», սրանց ցինիզմը սպանիչ է ուղղակի: Վիկտոր Սողոմոնյանին փոխանցեք, որ «բեսպրեդելն» այն էր, որ…

Posted by Արթուր Հայրապետյան on Friday, November 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ