Գերեզմանատուն այցելելուց հետո երբեմն խունկը կամ փայտն ավելանում են: Կարելի՞ է տուն տանել, թե ոչ

Ննջեցյալների գերեզմանատունն այն վայրն է, ուր ամփոփված են նրանց մարմինները, իսկ հոգիները գտնվում են երկնային օթևաններում:

Պարբերաբար այցելում ենք նրանց շիրիմներին, խունկ վառում և աղոթում նրանց հոգիների հանգստության համար: Սա է կարևորը: Իսկ մնացած հարցերը լոկ կազմակերպչական են. կարելի է այնտեղ մի փոքրիկ պահարան ունենալ և խունկը, փայտը այնտեղ թողնել, որպեսզի ամեն անգամ դրանք տանելու հարց չառաջանա:

Իսկ հակառակ դեպքում կարելի է ետ բերել, դրանից ոչ մի վատ չի լինի: Լավ կլինի  սնոտիապաշտությամբ չտառապել, այլ ապրել առողջ  քրիստոնեական կյանքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ